13990 դիտում
10:06 18-11-2017
Շատ փորձագետներ կարծում էին, որ Հայաստանը պարտություն է կրել. ես ձեզ հակառակն եմ ասում. Կայծ Մինասյան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբեր ամսին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահի՝ Սարգսյանի և Ալիևի միջև նոր հանդիպում: Բայց եթե դրանից առաջ որևէ առաջընթաց չլինի, մենք ակնկալում ենք ուժեղ սադրանքներ Բաքվի կողմից, քանի որ Ադրբեջանը համոզված կլինի, որ Մինսկի խումբը խաբել է իրեն: Հայկական ուժերը շատ զգույշ պետք է լինեն»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին:
Ըստ նրա՝ նախագահական վերջին հանդիպման ժամանակ նախագահները չէին խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին: Եվ քանի որ Ժնևից հետո վերսկսեցին բանակցությունները, նրանք անուղղակի խոսում են այն մասին, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանը մնա դիվանագիտական գործընթացի մեջ: «Հայաստանում շատ փորձագետներ կարծում էին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանները լքված են, և Հայաստանը պարտություն է կրել: Ես ձեզ հակառակն եմ ասում»,- ասել է Մինասյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4740 դիտում
10:46 05-05-2018
Անկայունության համար մի փոքրիկ կայծ է անհրաժեշտ. ռուս փորձագետ. «168 Ժամ»
61408 դիտում
12:13 02-01-2017
Աշտարակցիների մի մասը կարծում է, որ քաղաքապետին կարելի է ներել, մի մասն էլ հակառակն է պնդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
28540 դիտում
15:01 22-07-2020
Կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու, բայց պատմությունը հակառակն է հուշում․ Վլադիմիր Գասպարյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը