1638 դիտում
10:03 25-04-2015
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ինչ-որ մի բանի նախընթացն էին՝ կայծը. այն կարող է մնալ կայծ, կարող է կրակի վերածվել. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. ««Մոդուս-Վիվենդի» կենտրոնի նախագահ ԱՐԱ ՊԱՊՅԱՆՆ ընդհանուր առմամբ գոհ է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպական մակարդակից, բայց կուզենար, որ «իշխանություններն ավելի հստակ դիրքորոշում արտահայտեն»։
-Մենք ի՞նչ ենք ուզում։ Այդ հարցի պատասխանն այդպես էլ չտրվեց։ Անգամ չհնչեց դիվանագիտական ձեւակերպումը Ցեղասպանության հետևանքների վերացման մասին։
-Այդ դրույթն ամրագրված է 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված համահայկական հռչակագրում, որ բարձրաձայնեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա չի՞ նշանակում, որ պետությունը հետամուտ է այդ հարցին։
-Բան չունեմ ասելու, մթնոլորտը որոշ չափով փոխվել է, բայց ակնկալում էի այս օրերին նման ոճով հայտարարություններ լսել պաշտոնատար անձանցից։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, կարծում եմ, ինչ-որ մի բանի նախընթացն է՝ կայծը։ Կկարողանա՞նք հետագայում այդ կայծից կրակ բորբոքել, գործ անել և հասնել մեզ համար ցանկալի արդյունքների՝ պայմանավորված է տարբեր գործոններով։ Կայծը կարող է մնալ կայծ, կարող է կրակի վերածվել՝ ամեն ինչ մեզանից է կախված» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
11:37 02-09-2020
Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել
1746 դիտում
16:06 26-05-2014
Մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի հավաք-հանդիպումը
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»