211652_close_icon
views-count57140 դիտում article-date 20:08 17-11-2017

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թաղապետ ազգականը հատված ծառերի տարածքում իսկական ծառատունկ է իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի հայտնաբերեն օրեր առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա3 թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, իրականացված ծառերի սպանդի հեղինակներին, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը, հավատարիմ իր խոստմանը, նշված հատվածում ծառատունկ է կազմակերպել ու խոստացել, որ թաղապետարանը բնակիչների հետ հետամուտ են լինելու, որպեսզի ծառահատումները չկրկնվեն և խնամվեն տնկված ծառերը։ Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/25/1080703/]հայտնել էր[/url], որ մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչական շրջանի ղեկավարները կուրծք ծեծելով ամպագոռգոռ հայտարարություններ էին տարածում, թե Երևանը պետք է հարստացնեն ծառատունկերով ու այդ ծառատունկերը արհեստական բնույթ չեն կրելու, այլ խնամվելու են, իսկ հոկտեմբերի 25-ի առավոտվանից Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը զանգվածային լրատվամիջոցներով հերքել էր իր կողմից 1000-ից ավելի ավանակ գնելու լուրերը, նրա եղբոր տղայի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի վարչական շրջանում՝ Ա3 թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, ծառերի սպանդ էր իրականացվել: 1 կամ 2 օր առաջ անհայտ անձը կամ անձինք գիշերը գաղտագողի «քոքից սղոցել էին» մի քանի ծառեր, իսկ մի հաստաբուն բարդի կիսատ էին թողել, չարագործները մեկ այլ բարդու արմատին էլ դիզվառելիք էին լցրել և ծառի արմատի վրա անցքեր էին բացել, որպեսզի ծառը չորանար ու իրենք հասնեին իրենց սև գործին, այն է՝ տարածքը «ծառաթափ անեին»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր