211652_close_icon
views-count72993 դիտում article-date 13:03 09-06-2017

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թաղապետ ազգականը անգործության է մատնվել, ինչի պատճառով վթարում հայտնվածները «քաղցր խոսքեր են շռայլում նրան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր տղան՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը, եթե շաբաթը մեկ անգամ ոտքով շրջայց կատարի իր վարչական շրջանում, ապա Տիչինայի փողոցում 1 շաբաթից ավելի առաջացած հսկայական փոսը կնկատի ու միջոցներ կձեռնարկի, որպեսզի այն արագ վերացվի, հակառակ դեպքում փոսի պատճառով վթարի մեջ հայտնված վարորդները կշարունակեն «քաղցր խոսեր շռայլել թաղապետի հասցեին»։ Փոսի հարևանությամբ ապրող բնակիչներն ասում էին. «Մեկ շաբաթից ավելի է, էս վիճակն է։ Մանավանդ գիշերային ժամերին չենք կարողանում քնենք։ Խեղճ վարորդները, չնկատելով փոսը, վթարվում են։ Առանց չափազանցության, օրական 15-ից ավելի ավտոմեքենա է ընկնում էդ փոսի մեջ, իսկ Մալաթիայի թաղապետարան, ինչքան էլ տեղեկացրել ենք, ոչ մի արդյունք։ Ասես ընդունել են ջայլամի քաղաքականություն՝ գլուխներն առել են ավազի մեջ ու ոչինչ չեն ուզում տեսնեն։ Հույս ունենք, որ գոնե հրապարակումից հետո խնդիրը կվերացնեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր