5896 դիտում
23:17 16-11-2017
Ֆրանսիայում բողոքի երթը վերածվել է անկարգությունների. կոտրել են բանկերի ցուցափեղկեր
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի բարեփոխումների դեմ անցկացվող բողոքի ակցիան այսօր վերածվել է իսկական անկարգությունների։ Երթի մասնակիցները ոտնատակ են տվել իրենց ճանապարհին հանդիպած բոլոր բանկերը։
Երթը սկսվել է Հանրապետության հրապարակից ժամը 14-ի սահմաններում։ Սկզբում այն խաղաղ է եղել, իսկ հետո միջամտել են հրահրողներ և այն վերածվել է անկարգությունների։
Ճանապարհին կոտրվել են բանկերի ու այլ ֆինանսական հաստատութունների շենքերի ապակիները։
Նշված վայր են ժամանել հատուկջոկատայիններ, իսկ ակցիայի մասնակիցները նրանց վրա նետել են շշեր ու քարեր։ Ուժայինները դեռևս փորձում են արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե մահակներ չկիրառել։
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
12:32 12-11-2014
Լեհաստանում Անկախության երթը վերածվել է զանգվածային անկարգությունների. շուրջ 300 մարդ է ձերբակալվել
1602 դիտում
15:21 08-06-2016
Վենեսուելայում սննդարդյունաբերական պակասի դեմ բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների
Այս բաժնից
1075 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1012 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1075 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել