Լեհաստանում Անկախության երթը վերածվել է զանգվածային անկարգությունների. շուրջ 300 մարդ է ձերբակալվել
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Անկախության երթի ժամանակ անկարգություններ են սկսվել, ինչի արդյունքում 50-ից ավելի մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցներ է տեղափոխվել, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Ավելի քան 2 ժամ տևած բախումներում հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել է 280 մարդ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ տուժածներից 23-ը ոստիկանության աշխատակիցներ են:
Երթին մասնակցում էր մի քանի տասնյակ հազար մարդ: Հաղորդվում է, որ բախումները սկսվել են Վաշինգտոնի հրապարակիում, որտեղ գտնվում է Ազգային ստադիոնը:
Երթը կազմակերպել էին ազգայնականները, իսկ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ դիմակավորված երիտասարդներ սկսել են քարեր նետել ոստիկանների վրա: Ոստիկանները որպես պատասխան կիրառել են ջրցան մեքենաներ: