211652_close_icon
views-count1536 դիտում article-date 15:21 08-06-2016

Վենեսուելայում սննդարդյունաբերական պակասի դեմ բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների

Վենեսուելայի Տրուծիլիո նահանգում բողոքի ակցիա է անցկացվել սննդարդյունաբերության պակասի դեմ, ոը, սակայն վերածվե է անկարգությունների: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, նախօրեին շրջաններից մեկի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքն ու դժգոհությունը հայտնելու այդ կպակացությամբ, իսկ ակցիայի վայր ժամանած Ազգային բոլիվարյան գվարդիայի ստորաբաժանումները փորձել են իրավիճակը իրենց հսկողության տակ վերցնել, ինչը հանգեցրել է ցուցարարների եհտ բախումների: Նույն այդ ժամանակահատվածում մայրաքաղաք Կարակասում և Անսոատեգի նահանգում ընդդիմության կողմից են ցույցեր անցկացվել, որը պնդում է, որ հարկավոր է հանրաքվե անցկացնել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցնելու հարցով: Ակցիայի մասնակիցներին ցրելու համար Կարակասում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Նմանատիպ նյութեր