Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Նոյեմբերի 13-ին, ժամը 04:52-ին տեղեկություն է ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ալվար-Ամասիա ավտոճանապարհին արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի 35 AU 546 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է Հ-67 ավտոճանապարհի Ալվար-Ամասիա հատվածի 7-րդ կմ-ին:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: