27546 դիտում
11:28 12-11-2017
Կենտրոնի և Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանում 37-ամյա իրավաբանին վերելակում դանակի սպառնալիքով ավազակային հարձակում կատարողին
[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների հետ պարզել են, որ նոյեմբերի 8-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկված, Էջմիածին քաղաքի բնակիչ, 47-ամյա Սարգիս Հովհաննիսյանը կասկածվում է այս տարվա նոյեմբերի 2-ին Սարյան փողոցի 40 շենքի վերելակում դանակի սպառնալիքով 37-ամյա Ինգա Բաղդասարյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը դիմել է դատարան, որպեսզի կասկածյալ Ս. Հովհաննիսյանը կալանավորվի:
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Հովհաննիսյանը երկամսյա կալանքի է վերցվել:
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է, որ նա այլ հանցանքներ գործած լինի և այդ ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/03/1081345/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում անհայտ անձը Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցի 40 շենքի վերելակում դանակի սպառնալիքով ավազակային հարձակում էր կատարել նույն շենքի բնակիչ՝ 37-ամյա Ինգա Բաղդասարյանի նկատմամբ։
Տականքը կնոջից դանակի սպառնալիքի տակ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 60 հազար դրամ, բանկոմատի քարտեր և 1000 ՌԴ ռուբլի, այնուհետև դիմել էր փախուստի։
Նշված հասցե էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի, Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
[color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: