38415 դիտում
10:19 22-12-2017
Երևանում ճիվաղը դանակի սպառնալիքի տակ վերելակում ավազակային հարձակում է կատարել 15-ամյա երեխայի նկատմամբ՝ հափշտակելով գումար ու բջջային հեռախոս
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում անհայտ անձը դանակի սպառնալիքով Արագածի փողոցի 26 շենքի վերելակում ավազակային հարձակում է կատարել նույն շենքի բնակիչ՝ 15-ամյա Ս. Ժ.-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը երեխայից հափշտակել է 900 դրամ,«Հուավեյ Տ9» տեսակի բջջային հեռախոս և դիմել փախուստի։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Բեսալյանը, ում կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է քաղաքի հանրահայտ կենտրոններից մեկի 10-րդ դասարանում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
25943 դիտում
12:36 28-10-2019
Ավազակային հարձակում Երևանում. ճիվաղը դանակի սպառնալիքի տակ «Ալֆա Ֆարմ» դեղատան աշխատակցուհուց հափշտակել է գումար
Այս բաժնից
12703 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ