Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գարեզմանատանը 2 ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 35 LZ 809 (վարորդ Ա. Խ.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 35 NT 961 (վարորդ Կ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: