Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 12-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանարհին` Հրազդան քաղաքի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի 99 TT 599 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 35-րդ կմ-ից «Տոյոտա» մակնիշի 99 TT 599 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
***
Փետրվարի 12-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Նոյեմբերյան-Դովեղ հատվածի 2-րդ կմ-ից «ԳԱԶ-3102» մակնիշի 34 NR 451 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
***