2251 դիտում
12:12 09-11-2017
Ընտրատեղամասում «ՑԱՅԳ» հեռուստաընկերության լրագրողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել
2017 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի տեսուչ-հերթապահը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը` ժամը 14:45-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ահազանգ է ստացվել թիվ 30/08 ընտրական տեղամասում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ խոչընդոտվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված՝ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցիչներ Ալլա Բաղդասարյանի և Արթուր Մարգարյանի աշխատանքը:
Մասնավորապես, 2017 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, երբ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում տեղակայված թիվ 30/08 ընտրատեղամասի մոտ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցիչ՝ օպերատոր Արթուր Մարգարյանը տեսանկարահանել է ընտրատեղամասի հարակից տարածքում կայանված ավտոմեքենաները, այնուհետև տեսախցիկն ուղղել է քաղաքացի Պ.Է.-ի ուղղությամբ, վերջինս օպերատորից պահանջել է չնկարահանել իրեն, այնուհետև ձեռքով հրել է տեսախցիկը:
Դեպքի առթիվ 2017 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
12:13 11-05-2017
Դիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
745 դիտում
19:03 28-12-2024
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
832 դիտում
18:28 28-12-2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ
1120 դիտում
18:21 28-12-2024
Ալիևի նախապայմաններն իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ․ Աշոտյան