1563 դիտում
12:13 11-05-2017
Դիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ
2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 30 հասցեում տեղակայված թիվ 8/01 ընտրատեղամասում իրենց դիտորդական լիազորություններն իրականացնելու ընթացքում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդներ Մոնիկա Անտոնյանի և Լենա Զաքարյանի նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ գործադրելու փաստի առթիվ 10.05.2017թ. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նմանատիպ նյութեր
3950 դիտում
21:56 14-07-2017
Հարուցվել է քրեական գործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Այս բաժնից
691 դիտում
13:08 06-02-2025
Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը
607 դիտում
11:13 06-02-2025
Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին