211652_close_icon
views-count1047 դիտում article-date 14:06 04-05-2016

Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքով հարուցվել է քրգործ

«Հայկական ժամ» լրատվական կայքի լրագրող Հերմինե Մանուկյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն կայքի խմբագիր Աննա Գևորգյանի հետ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները լուսաբանելու ընթացքում մի քանի երիտասարդներ խոչընդոտել են իրենց մասնագիտական լիազորությունների իրականացմանը, նրանցից մեկն իր ձեռքից խլել է լուսանկարչական խցիկը, իսկ մյուսը կոտրել է ձայնագրիչը և հիշողության կրիչը: Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր