211652_close_icon
views-count17497 դիտում article-date 17:58 26-12-2023

Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան պարգևատրեց մարզիկներին, ովքեր աշխարհի տարբեր երկրներում հնչեցրել են Հայաստանի հիմնը ու բարձրացրել եռագույնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում «Վանասա» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Քիք-բոքսինգի 2023 թվականի լավագույն մարզիկների շնորհման շնորհանդեսը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կազմակերպել էր ֆեդերացիան՝ նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ: 

Միջոցառմանը ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը, ԱԺ պատգամավորներ, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը, սպորտի և Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի գործընկերներ: 

Շնորհանդեսի ժամանակ պարգևատրվեցին Քիք-բոքսինգի մարզիկներ, Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արմենիա հեռուստաընկերությունն ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև Ռուսաստանի Դաշնության Քիք-բոքսինգի ներկայացուցիչներ: 

2023թ. Հայաստանի Քիք-բոքսինգի աշխատանքները.

Քիք-բոքսինգի հավաքականի մարզիկները, մասնակցել են Թուրքիայում՝ Եվրոպայի առաջնությանը։ Նվաճելով՝ 2 արծաթե և 3 բռոնզե մեդալ։

Նաև մասնակցել ենք Համաշխարհային խաղերին, նվաճելով՝ 1 ոսկե, 3 արծաթե մեդալներ։  Եվրոպայի Գավաթի առաջնության նվաճել ենք 2 ոսկե 1 արծաթ և 7 բրոնզե մեդալ։ Այս տարի Համաշխարհային WAKO Pro-ի ներկայցուցիչն ենք դարձել։ 

Նոյեմբեր ամսին՝ անցկացրել ենք WAKO Pro միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 5 պետություններ։ 

Քիք-բոքսինգի ֆեդերացիան այս տարի  ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անցկացրել է պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնություն։ Հայաստանի Քիք-բոքսինգի ֆեդերացիան բացել է 3 մարզադահլիճ՝ Վայքում, Դավթաշենում և 15-րդ թաղամասում։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 953+
953+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր