211652_close_icon

Մերձմոսկվայում 5 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կա 1 զոհ, 2 վիրավոր

views-count2845 դիտում article-date 20:49 15-03-2016
Մոսկվայից Իստրինսկի շրջան տանող մայրուղում բեռնատարը բախվել է 4 ավտոմեքենայի: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Ըստ նախնական տեղեկությունների` լեհական համարանիշներով բեռնատարը կորցրել է կառավարումը և դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ ընդհարվել է 4 ավտոմեքենայի հետ: Ավտովթարի հետևանքով, 1 հոգի մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: LifeNews-ը ներկայացրել է տեղի ունեցած ավտովթարի [url=http://lifenews.ru/news/190471]տեսանյութը[/url]:

Նմանատիպ նյութեր