ԱՄՆ վարչակազմը ընդունել է որոշում Արցախի կարգավորման գործընթացը շարունակելու մասին. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
«Ժնևում հոկտեմբերին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական քայլ է, սակայն այդ ուղղությամբ քայլերը պետք է շարունակվեն, հարկավոր են լրացուցիչ քայլեր»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Դեսպանը նշել է, որ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպում են երկու պետությունների արտգործնախարարների հանդիպումը: Եվ վերջերս Վաշինգտոն այցի ընթացքում նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ:
«Մենք նրա հետ փոխանակել ենք կարծիքներ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել գործընթացն առաջ տանելու համար: ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալուց հետո ընդունվել են որոշումներ այդ գործընթացը շարունակելու մասին»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: