slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Դեսպան Սմբատյանը Գերմանիայի ՊՆ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը
211652_close_icon

Դեսպան Սմբատյանը Գերմանիայի ՊՆ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը

views-count1511 դիտում article-date 12:50 07-12-2015
Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի պաշտպանության նախարարությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանին ընդունեց Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտպանության և անվտանգության քաղաքականության հարցերի պատասխանատու տնօրեն Գեզա-Անդրեաս ֆոն Գեյրը: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Գերմանիայի միջև ռազմական և անվտանգության ոլորտներում առկա համագործակցությունը և հեռանկարները, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ մի շարք կարևոր հարցերի շուրջ: Մասնավորապես մտքեր փոխանակվեցին 2016 թվականից սկսած երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության շրջանակներն ընդլայնելու հնարավորության շուրջ: Հանդիպմանը կողմերը քննարկեցին նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաև` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր