ՌԴ-ն շարունակելու է աջակցել Արցախի հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը. Լավրով
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Արցախի հակամարտության կարգավորման հեռանկարները:
Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ասուլիսում այս մասին ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք այդ թեմայով բանակցությունների բովանդակությանը, որը մեր պատվիրակությունը երկու օր առաջ անցկացրել է Բաքվում»,- ընդգծեց Լավրովը:
Նա հավելեց, որ Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շարունակելու է կողմերին աջակցություն տրամադրել խնդրի կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծման հարցում: