Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Նոյեմբերի 6-ին, ժամը 01:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին մահճակալից ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներրը՝ 1947 թ. ծնված Մ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: