Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Սեպտեմբերի 22-ին, ժամը 07.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի փողոցի թիվ 22 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ. Հ.-ին (ծնվ. 1963թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: