Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Հոկտեմբերի 21-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 2-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: