Փրկարարները 90-ամյա վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Հունվարի 9-ին, ժամը 07.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկից վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1927 թ. ծնված Կ. Վ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: