Ադրբեջանը նման է աֆրիկյան Գամբիային. Լապշինը պատասխանել է հայ ընկերների հարցին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել՝ Ադրբեջանը նմանեցնելով աֆրիկյան Գամբիայի հետ:
«Հայ ընկերներս ինձ հարցնում են՝ հաշվի առնելով իմ՝ հարյուրավոր երկրներ կատարած ճամփորդությունների փորձը, թե Ադրբեջանն ամենից շատ ինչի՞ է նման։ Հայերն անձամբ Ադրբեջան այցելել չեն կարող, այդ իսկ պատճառով հարցը տեղին է։
Պատասխանում եմ՝ անձի պաշտամունքով, ընդդիմության և ԶԼՄ-ների հանդեպ հալածանքով, հանրության ընդհանուր մարազմի աստիճանով՝ նրանք ամենաշատը նման են աֆրիկյան Գամբիա երկրին»«-գրել է բլոգերը և հրապարակել Գամբիայի նախագահի լուսանկարը, որում նրա պատկերով ցուցապաստառն է՝ հետևյալ գրառմամբ «Շնորհավոր տարեդարձդ, պարոն նախագահ, ձերդ մեծություն, պրոֆեսոր, Ալլահի կողմից օրհնված, դոկտոր Յահիա Ջամմե»։