ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղարը պատասխանել է լրատվական կայքի հարցին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը պատասխանել է «news.am» լրատվական կայքի հարցին.
[b]Հարց[/b]. Երեկ տեղեկություն է տարածվել, որ Բաքվի խաղերին մասնակցելու են նաև մարզիկներ Արցախից։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այդ լուրերը։
[b]Պատասխան[/b]. Խոսքն, ամենայն հավանականությամբ, կոնտեքստից կտրված տեղեկության մասին է։ Ինչպես Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, վերոհիշյալ մարզիկները ծնունդով Արցախից են և հանդիսանալով ՀՀ քաղաքացի` միջազգային մրցաշարերում հանդես են գալիս ու ներկայացնում են մեր երկիրը։ Հենց այդ նույն առաքելությամբ էլ նրանք մեկնելու են Բաքու։