211652_close_icon
views-count11246 դիտում article-date 16:39 02-12-2020

«Կբաժանենք 15-20 տղայի միջև». Լապշինը վաճառել է իր «հայտնի» կարմիր բաճկոնը` գումարը վիրավոր հայ զինվորներին փոխանցելու համար

Ռուսաստանի, Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2700 ԱՄՆ դոլարով վաճառել է իր հայտնի կարմիր բաճկոնը, որը նա կրում էր Մինսկում ձերբակալվելու և այնուհետև Ադրբեջանին հանձնվելու ժամանակ: Լապշինը բաճկոնը վաճառել է, որպեսզի ստացված գումարը փոխանցի վիրավոր հայ զինվորներին: «Բարեկամներ, ցանկանում եմ ասել, որ իմ հայտնի կարմիր բաճկոնը, որը 2017 թվականի փետրվարի 7-ին կրում էի նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով Մինսկից Բաքու թռչելու ժամանակ, վաճառվել է 2700 ԱՄՆ դոլարով: Այս ամբողջ ընթացքում բաճկոնը պահվում էր վակուումային տոպրակի մեջ, այն ժամանակից ի վեր այն երբեք չի լվացվել և իր մեջ պահում է այն աթոռի բույրը, որի վրա նստած են եղել Ադրբեջանի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները և այս ռեժիմի կառավարության մյուս խոշոր կերպարները: Գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնությանը, բառացիորեն վաղը մենք այդ գումարը բաժանելու ենք Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի: Սա նվազագույնն է, ինչ կարող եմ անել: Վաղը երեկոյան կամ դրա հաջորդ օրն առավոտյան մենք տեսանյութ կհրապարակենք, որտեղ կպատմենք այն մասին, թե ինչով ենք զբաղվում այս օրերին: Կարծում եմ ՝ այն կթողարկվի Վադիմ Արությունովի «Անտիտոպոր» ալիքում. նա այստեղ է, ինձ հետ ՝ Երևանում»,-գրել է բլոգերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Друзья, хотел сказать, что моя знаменитая красная куртка в которой я летел персональным джетом президента Алиева из...

Posted by Aleksander Lapshin on 2020 թ. դեկտեմբերի 1, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր