Պեսկովը հրաժարվել է պատասխանել Ադրբեջանից բլոգեր Լապշինի հնարավոր արտահանձնման մասին հարցին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվել է պատասխանել Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին ՌԴ-ին արտահանձնելու մասին հարցին, հաղորդում է Ria Novosti-ն։
«Դա Կրեմլի թեման չէ»,-ասել է նա։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/20/1072962/]հայտնել էինք[/url], որ Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանը հրապարակել է Լապշինի վերաբերյալ դատավճիռը, որով բլոգերը դաապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Պատիժը նա կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում։