Պուտինի աշխատանքից գոհ է ռուսաստանցիների 80%-ը. հարցում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահող ռուսաստանցիների թիվն ավլացել է։ Տոկոսային հարաբերությամբ այն կազմում է 81%՝ այս տարվա մայիսին գրանցված 76%-ի փոխարեն, հաղորդում է Interfax-ը։
Հարցումն անցկացրել է «Հանրային կարծիք» հիմնադրամը։ Պուտինին չվստահողները կազմում են 14%։
ՌԴ նախագահի աշխատանքը դրական է գնահատում հարցվածքների 83%-ը, բացասական՝ 10%-ը։
Հարցին, թե ում օգտին կքվեարկեին, եթե նախագահական ընտրությունները կայանային հաջորդ աբաթ, հարցվածների 69%-ը պատասխանել է՝ Պուտինի օգտին։
Ժիրինովսկու օգտին կքվեարկեր 8, Զյուգանովի օգտին՝ 4, Յավլինսկու և Սոբչակի օգտին՝ 1%-ը։
Հարցմանը մասնակցել է Ռուսաստանի 104 բնակավայրերից 1500 մարդ։