1541 դիտում
16:42 01-04-2015
Ռուսաստանցիների ավելի քան 80%-ը Պուտինի օգտին կքվեարկեր, եթե այս պահին լինեին ընտրություններ
Ըստ «Левада-центр» ոչ պետական հետազոտական կազմակերպության հրապարակած տվյալների, եթե ներկայումս Ռուսաստանում լինեին նախագահական ընտրություններ, ապա ռուսաստանցիների 80%-ը կքվեարկեր ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին:
Բացի այդ, ըստ այդ կենտրոնի տվյալների՝ Գենադի Զյուգանովի օգտին կքվեարկեր ընտրողների 7%-ը, Վլադիմիր Ժիրինովսկու օգտին՝ 4%,-ը, Միխայիլ Պրոխորովի օգնին՝ 3%-ը, իսկ Դմիտրի Մեդվեդևի՝ 1%-ը:
Ըստ կենտրոնի հարցումների՝ խորհրդարանական ընտրություններում ռուսաստանցիների 70%-ը կնախընտրեր իրենց ձայնը տալ «Միավորված Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության օգտին: Մոտ 15%-ը կքվեարկեին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (КПРФ) օգտին, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ (ЛДПР) - 5%-ը, իսկ «Արդար Ռուսաստան»-ի («Справедливая Россия» ) օգտին կքվեարկեր ընտրողների 3%-ը:
Նմանատիպ նյութեր
1385 դիտում
08:36 21-03-2014
Առանց ռուսական ռազմական ներկայության Ղրիմի բնակչությունը կքվեարկեր Ռուսաստանին միանալու օգտին․ Առավոտ
2228 դիտում
14:34 03-03-2016
Ռուսաստանցիների 74 %-ը պատրաստ է հաջորդ նախագահական ընտրություններին քվեարկել Պուտինի օգտին
Այս բաժնից
1033 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր