211652_close_icon

Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ընդունել են ու գոհ-գոհ ման են գալիս. Աբրահամյան

views-count1990 դիտում article-date 19:09 13-03-2025
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն պարզ է, թե ինչու էր կառավարության միջանցքներում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ, կիսասպառնալից, մուննաթով ու հեգնանքով խոսում մեր գործընկեր լրագրողների հետ:

Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն ընդունել ու գոհ-գոհ ման են գալիս:

Դե մի քանի օր առաջ էլ լավ նորություններով իրենց թուրք լրագրողների հետ կիսված կլինեն, հո՞ թաքցնելու բան չունեն, հո՞ հայ հասարակությունը չի, որ վերջին պահին իմանա գլխին եկողը»:

 

Նմանատիպ նյութեր