Շանթ Հարությունյանի ընկերներից Ալեք Պողոսյանն ազատ արձակվեց
Շանթ Հարությունյանի ընկերներից Ալեք Պողոսյանն այսօր ազատ արձակվեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկից:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին ցույցի մասնակից Շանթ Հարությունյանը և նրա գաղափարակից ընկերները կալանավորվեցին և դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման: Ալեք Պողոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, որը լրացավ այսօր:
Նշենք, որ Ալեք Պողոսյանն ունի 5 անչափահաս երեխա: