Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց
Քիչ առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ավելի վաղ տարածել էր, որ Ա. Ենիգոմշյանի խափանման միջոց կալանքը փոխվել է:
Նա, սակայն, շարունակում է մնալ հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու գործում կասկածյալի կարգավիճակում: