3544 դիտում
14:53 05-11-2014
Շանթ Հարությունյանի գործով դատապարտված ակտիվիստներից Տիգրան Պետրոսյանն ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
«Նոյեմբերի 5-ի» գործով «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հետ դատապարտվածներից Տիգրան Պետրոսյանի պատժի ժամկետն այսօր լրացել է եւ նա ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճիռը: Դատավորը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել նրանց առաջադրված մեղադրանքներում: Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ է ճանաչել, մեղավոր է ճանաչել միայն խուլիգանության մեջ՝ դատապարտելով 6 տարվա ազատազրկման: Ալեք Պողոսյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Արմեն Հովհաննիսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Ավետիս Ավետիսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Հայկ Հարությունյանը դատապարտվել է 4.6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և առանց իրացնելու նպատակի եւ զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելու մեջ:
Լիպարիտ Պետրոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Միսակ Առաքելյանը կվճարի 50.000 դրամ տուգանք ևդատարանի վճռով ազատվել պատժի կրումից: Մկրտիչ Հովհաննիսյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ անմեղ ճանաչվել:
Սևակ Մնացականյանը դատապարտվել է 1,6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվում: Տիգրան Պետրոսյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Վահե Մկրտչյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Վարդան Վարդանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:
Դատարանը վճռել է նաև ամբաստանյալներից որպես դատավարական ծախս գանձել նաև որոշակի չափով գումար:
Նմանատիպ նյութեր
4361 դիտում
14:43 03-11-2017
Շանթ Հարությունյանի ընկերներից Ալեք Պողոսյանն ազատ արձակվեց
4198 դիտում
19:12 22-03-2019
Անչափահասի հետ սեռական կապի համար դատապարտված Ադամ Ջոնսոնը ազատ արձակվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
991 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
802 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1003 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին