Ճապոնիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Հոկայդո կղզուց ոչ հեռու՝ Խաղաղ օվկիանոսում, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությանը։
Նշվում է, որ օջախը գտնվել է 60 կմ խորության տակ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 3 պրեֆեկտուրաներում, իսկ ավերածությունների, տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ցունամիի վտանգ ևս չկա։