Ճապոնիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հարավում երեկ երեկոյան 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի երկրաբանական վարչությունը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ամամիոսիմա կղզու մոտ, հիպոկենտրոնը՝ 20 կմ խորության վրա: Առայժմ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգ ևս չկա: