211652_close_icon
views-count985 դիտում article-date 11:39 07-07-2015

Ճապոնիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիաի Հոկայդո կղզուց դեպի արևելք գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ցունամիի վտանգ չկա: Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 14:10-ին: Ցնցումների օջախը գտնվել է ջրում՝ 20կմ խորության տակ: Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Իվատե, Ֆուկուսիմա, Միյագի, Աոմորի և ևս 5 պրեֆեկտուրաներում, ինչպես նաև Հոկայդո կղզում: Նշված տարածքներում գործող ատոմակայանների աշխատանքի խափանումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Չկա նաև տեղեկություն ավերածությունների և տուժածների մասին:

Նմանատիպ նյութեր