Իսպանիայում ձերբակալել են Կատալոնիայի կառավարության 8 անդամների
Իսպանիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ ձերբակալվել են Կատալոնիայի լուծարված կառավարության 8 անդամներ: Այս մասին հայնտում է TACC-ը:
Իսպանիայի գլխավոր դատախազը ապստամբության, անկարգությունների և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ է առաջադրել Կատալոնիայի նախկին ղեկավարներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց սպառնում է մինչև 30 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսպանիայի Գերագույն դատարանը ծանուցագրեր էր ուղարկել Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կառլես Պուչդեմոնին և նրա լուծարված կառավարության 13 անդամներին՝ հարցաքննության համար:
Նշենք, որ Կ. Պուչդեմոնը շաբաթվա սկզբից գտնվում է Բելգիայում: Նա հայտարարել է, որ կվերադառնա Իսպանիա, եթե կառավարությունն իրեն անվտանգության երաշխիքներ տրամադրի: