Իսպանիայում Կատալոնիայի անջատման օրինագիծ են ներկայացրել
Կատալոնիայի 2 կուսակցությունները՝ «Միասին՝ հանուն» և «Հանուն ժողովրդական միասնության» ներկայացուցիչներն օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու գործողությունների օրինականությունն ու հաջորդականությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ենթադրվում է, որ փաստաթուղթը կապահովի գործողությունների օրինականությունն ու հաջորդականությունը Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումից մինչև Իսպանիայի արդեն անկախ տարածաշրջանի սահմանադրության ընդունումն ընկած ժամանակաշրջանում:
Եթե տարածաշրջանի բնակիչները քվեարկեն նրա անկախության օգտին, կգործարկվի 6-ամսյա անցումային շրջան, որի ընթացքում կսկսվի Կատալոնիայի գլխավոր գործադիր մարմնի նոր ընտրությունների նախապատրաստումը:
Այն բանից հետո, երբ կավարտվի առաջին 6-ամսյա ժամանակաշրջանը, կսկսվի նոր վեցամսյա փուլ, որի ընթացքում կարձակվի տեղի խորհրդարանը և առաջին ընտրությունները անցկացվեն անկախ տարածաշրջանում:
Օրինագծում նաև նշված է, որ անկախ Կատալոնիան կմնա Եվրամիության անդամ:
Իսպանիայից Կատալոնիայի անջատման կողմնակիցները պատրաստվում են անկախության հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին: