Հայաստանը պետք է արհամարհի հակահայկական ռուսների կարծիքը. Աշոտ Աղաբաբյան․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Եթե քննարկվի Նժդեհի արձանը հեռացնելու հարցը, գնալու եմ, կանգնեմ արձանի կողքը. թող ինձ էլ հետը հեռացնեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)՝ անդրադառնալով ՌԴ Հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովի հայտարարությանը, որ Գարեգին Նժդեհը «տեռորիստ», «ֆաշիստների հանցակից» է և Հայաստանից պետք է հեռացնել Նժդեհի արձանը:
«Հայկական կողմն ընդհանրապես պետք է բանի տեղ չդնի այս հայտարարությունը: Դրանք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կաշառված տականքներ են: Նժդեհը եղել և մնացել է հայոց ազգի և՛ գաղափարախոսը, և՛ գործող սպարապետը, և Նժդեհի անվան հետ կապված ոչ ոք իրավունք չունի, ես դրանց համարում եմ հակահայկական ռուսներ, որոնց կարծիքը Հայաստանն ուղղակի պետք է արհամարհի»,- նշեց Աղաբաբյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]


