211652_close_icon
views-count4417 դիտում article-date 12:08 13-02-2015

Տունն ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ. Աշոտ Աղաբաբյան. news.am

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը) ճիշտ է համարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, այն անվանելով պատճառաբանված: Այս մասին [url=http://news.am/arm/news/252483.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը: Նա նշեց, որ նախագահի ելույթն ամբողջությամբ ճշմարտություն է եւ այդպես էլ պետք է լիներ, Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում ԱԺ նիստերին, բայց հայտարարում է, թե ժողովրդի կողքին է: Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ իրենց տարիներ ի վեր իսկապես արգելվել է խիստ գնահատականներ տալ Գագիկ Ծառուկյանին, իրենք, ինչպես զինվորներ, լսել են իրենց գլխավոր հրամանատարի՝ կուսակցության ղեկավարի խոսքը: Նա համաձայն չէ, որ ԲՀԿ-ի դեմ պատերազմ է հայտարարված, «ԲՀԿ-ն ոչ բանակ է, ոչ էլ եսիմ ինչ, որ պատերազմ հայտարարենք, ընդամենը մի շարքային կուսակցություն է»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այնտեղ եւս շատ նորմալ, լավ մարդիկ կան, որոնք իրենց ընկերներն են: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://news.am/arm/news/252483.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր