Ռուսաստանը հայտարարեց C-500 հրթիռային համալիրների արտադրության մեկնարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում սկսվում է զենիթա-հրթիռային նորագույն C-500 «Պոսեյդոն» համալիրների արտադրությունը: Այս մասին հայտնել է «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
«Ստեղծվում է նոր ժամանակակից զենք: Եվ եթե, օրինակ, C-400-երը մենք այսօր արդեն կարող ենք վաճառել, ապա մենք սկսում են այսօր արդեն պատրաստել C-500-ը», ասել է Ս. Չեմեզովը:
Նա ընդգծել է, որ խոսքը գնում է ավելի ժամանակակից համալիրի մասին՝ ավելի մեծ հեռահարությամբ, որը մոտ ժամանակներս կհամալրի ռուսական զորքերը:
Մատակարարման կոնկրետ ժամկետները դեռևս հայտնքի չեն, անհրաժեշտ է ավարտել փորձարկումները», ասել է Չեմեզովը Россия-1 հեռուսաալիքի եթերում: