36435 դիտում
19:10 28-10-2017
Խոշոր չափի գողություն՝ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ից. գողության մասին ահազանգել է մենեջերը
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Ղազարյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը, ժամը 09։00-ն ընկած ժամանակահտվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը կոտրելու միջոցով Աբովյան փողոցի 60 հասցեում գործող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատնից հափշտակել են ակնոցներ, ճնշման սարքեր, բժշկական պարագաներ, ինչպես նաև «Ալկատել» տեսակի բջջային հեռախոս։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Պետրոսյանի կողմից նախաքննություն է սկսվել։
Պարզվում է նաև վնասի չափը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ղազարյանը «Նատալի ֆարմ ՍՊԸ-ի մենեջերն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
26824 դիտում
19:02 21-03-2017
Հերթական դիմակավորված կողոպուտը էջմիածնում. այս անգամ թալանել են «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատունը
Այս բաժնից
358 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
487 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
922 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը