Հերթական դիմակավորված կողոպուտը էջմիածնում. այս անգամ թալանել են «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատունը
                        Երեկ՝ մարտի 20-ին,  կողոպուտի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում դիմակավորված անձը Էջմիածին քաղաղի Մաշտոցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատուն է ներխուժել և դրամարկղից բացահայտ հափշտակել այնտեղ գտնվող գումարը և դիմել փախուստի:  
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության  պետի տեղակալ Խմելյանի և Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: 
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մազյանի գլխավորությամբ: 
Պարզվել  է,  որ այդ պահին դեղատանը եղել է նշված դեղատան դեղագործ, Վաղարշապատ քաղաքի  Մաշտոցի փողոցի 79 շենքի բնակիչ, 25-ամյա Գայանե Հովհաննիսյանը: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են  անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու  ուղղությամբ:
Գ. Շանշյանի տեղեկություններով՝  հափշտակված գումարը կազմում է  մոտ 77 հազար դրամ: 
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

