40005 դիտում
12:24 05-03-2021
Դիմակավորված ու զինված կողոպուտ՝ Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատնից. կողոպտիչը հափշտակել է դրամարկղում եղած ողջ գումարը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, դիմակավորված կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 21։20-ի սահմաններում դիմակավորված անձը՝ դիմակով, զինված, մտել է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող «Նատալի ֆարմ» դեղատուն ու դանակի սպառնալիքի տակ այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. ճիվաղը սպառնալիքների տակ դրամարկղից հափշտակել է այնտեղ եղած ողջ գումարն ու դիմել փախուստի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խոիւմբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։
Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
159584 դիտում
21:01 02-02-2021
Արտառոց կողոպուտ Երևանում. «Ալֆա-Ֆարմ» դեղատնից բացահայտ հափշտակել են 1 տուփ պահպանակ, ինտիմ գել և 1 սրվակ «լիդոկաին»