211652_close_icon
views-count10441 դիտում article-date 10:17 28-10-2017

Համայնքի ղեկավարի թեկնածուն ծեծել է ոստիկանին և չի պատժվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Շատին խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում մարզպետ Հարություն Սարգսյանը և ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը սատարում են գործող գյուղապետ Տիգրան Խուդոյանին: Ուսումնասիրելով նրա կենսագրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ նա բավական հարուստ քրեական անցյալ ունի. 3 անգամ հայտնվել է մեղադրյալի աթոռին. 2002թ.նա դատապարտվել է՝ ոստիկանին թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար: Հետո՝ 2008թ. հարուցված քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն ծեծելու համար, բայց հաշտության հիմքով գործը կարճվել է: Եվ կրկին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար նրա դեմ քրեական գործ է հարուցվել 2011թ: Սակայն սա էլ անհայտ հանգամանքներում կարճվել է: Ի դեպ, Խուդոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ինքն իրեն կրիմինալ մարդ չի համարում, և հավելել. «Երբեմն երբ մարդ արդարությունը բարձր է զգում, հայտնվում է ինչ-որ ֆոկուսային իրավիճակում: Անցանք առաջ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր