3481 դիտում
20:29 17-09-2015
33-ամյա Ալենը ոտքերով եւ ձեռքերով ծեծել է Աիդային, նրա դստերը եւ որդուն, սակայն չի պատժվել, քանի որ տուժողները նրան ներել են
33-ամյա Ալեն Ղափանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նշված հասցեի բնակչուհի Աիդա Սմբատի Կոստանյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Վիճաբանությանը միջամտել է Աիդա Կոստանյանի դուստրը` Լուսինե Տիգրանի Կոստանյանի, որի ընթացքում Ալեն Ղափանյանը ծեծել է նաև վերջինիս` ոտքով երկու անգամ հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է`
Ալեն Օլեգի Ղափանյանի նկատմամբ ՀՀ քր. օր-ի 117 եւ 118 հոդվածներով հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել, տուժողների եւ ամբաստանյալի հաշտվելու հիմքով:
Նմանատիպ նյութեր
2401 դիտում
16:15 04-02-2015
47-ամյա Իշխանը ոտքերով եւ ձեռքերով ծեծել է կնոջն ու անչափահաս որդուն
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»