3629 դիտում
10:36 15-02-2016
Տաթևում և Դիլիջանում համայնքի ղեկավարի ընտրություններին հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները , Թումանյանում էլ` միակ թեկնածուն
Փետրվարի 14-ին Տավուշում, Լոռիում և Սյունիքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների համայնքի ընտրություններին, ըստ ԿԸՀ նախնական արդյունքների, հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները. Դիլիջանում` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Սանթրոսյանը, Տաթևում` Մուրադ Սիմոնյանը, իսկ Լոռու Թումանյան համայնքում` առաջադրված միակ թեկնածուն` Լևոն Զավարյանը` 1678 ձայներով:
Տաթևի քաղաքապետի թեկնածու Մուրադ Սիմոնյանը ստացել է 1236 ձայն, նրա մրցակիցներ Իգոր Աբրահամյանը` 824, Վարշամ Բագրատյանը` 598 ձայն:
Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Սանթրոսյանը ստացել է 6797 դիլիջանցիների քվեները, իսկ մյուս թեկնածու Ժորա Սահաբալյանը, /մականունը` Գլուխ Ժոռ/, ով Դիլիջանի քաղաքապետի բոլոր ընտրություններում մրցակցում է Սանթրոսյանի հետ և և Դիլիջանի նախկին քաղաքապետն է, ստացել է 4353 ձայն:
Հիշեցնենք, որ այս համայքններում արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց հանրապետությունում համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր իրականացնել, որի համաձայն Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվել են մեկ՝ Տաթև համայնքում, իսկ Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները միավորվել են Դիլիջան քաղաքին: Իսկ Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվել են Թումանյանին:
Նմանատիպ նյութեր
8231 դիտում
16:36 11-06-2018
ՏԻՄ ընտրությունների արդյունքները․ 2 ԲՀԿ-ական, 1 ՀՀԿ-ական համայնքապետ, ՔՊ-ի թեկնածուն չի ընտրվել. yerkir.am
4800 դիտում
14:23 09-12-2019
12 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել է 1 ՀՀԿ-ական, 1 ԲՀԿ-ական թեկնածու և անկուսակցականներ
7927 դիտում
09:17 11-01-2017
ՀՀԿ կանայք դեմ են, որ նորաթուխ ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն. «Ժամանակ»
Այս բաժնից
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
904 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի