211652_close_icon
views-count2440 դիտում article-date 16:56 08-01-2016

2 տարի առաջ 22-ամյա Աշոտը «Ռայ» գիշերային ակումբի մոտ ծեծել է ծառայություն իրականացնող ոստիկանին. գործը նոր է հասել դատարան

22-ամյա Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի «Ռայ» գիշերային ակումբի դիմաց գործով չպարզված անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում չի ենթարկվել նույն տարածքում ոստիկանության համազգեստով ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակից Արսեն Մարկոսյանի օրինական պահանջներին, նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարումը` վիճաբանությունը դադարեցնելուն և հասարակական կարգի պահպանությանն ուղղված գործողությունները խափանելու դիտավորությամբ, վիճաբանել է վերջինիս հետ և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքով հրել է Արսեն Մարկոսյանի կրծքավանդակից և բռունցքով մեկ անգամ հարվածել վերջինիս դեմքին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր