211652_close_icon
views-count2724 դիտում article-date 11:00 28-10-2017

Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Հոկտեմբերի 28-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 1944 թ. ծնված Գ. Ղ.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Նմանատիպ նյութեր